«Պրեսսինգ» հաղորդաշարում Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականության հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հիշեցրեց՝ հայ-թուրքական սահմանը միակողմանի է փակ, և այն փակվել է թուրքական կողմից:
Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը կիրակի օրը հարկադիր վայրէջք է կատարել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, հայտնում է Mehr-ը։
Խաչի ճանապարհը փշոտ է և նեղ, սակայն այն դեպի Հարություն է տանում, Խաչվերացի օրվա պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Ռազմական հակամարտության մեկ օրը Ուկրաինային արժենում է 172 միլիոն դոլար կամ 7.1 միլիարդ գրիվնա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։
Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարը» անդրադարձել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի արդյունավետ խաղին 2025/26 մրցաշրջանի մեկնարկում։
«Ու ինչքան ուշանա հեղափոխությունը, այնքան վատ է լինելու։ Գնացե՛ք, շփվե՛ք մարդկանց հետ․ Հայաստանի որևէ ղեկավարի, սկսած Սիմոն Վրացյանից, այնքան չեն ատել, ինչքան հիմա ատում են Նիկոլ Փաշինյանին… Ի՞նչ կարող են անել այս անփառունակները․ մարդկանց գլխին գործ սարքեն, տանեն փակեն բանտում… Վեղար հագած արքեպիսկոպոսին բանտ են տարել, սրանց ի՞նչ ասես։ Սրանք այլ բանի ունակ չեն ուշադրության կենտրոնում մնալու մնալու»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության նոր համաձայնագիրը, որը ստորագրվել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի կողմից Կահիրեում։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր պայքարի մեջ են մտնում 57 կգ Արսեն Հարությունյանն ու 74 կգ Հրայր Ալիխանյանը:
Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տա Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ կեղծ համաձայնագրերի կնքումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Այցի շրջանակներում Սելջուկ Բայրաքթարօղլուն կմասնակցի Նուրի փաշայի հրամանատարությամբ Կովկասի իսլամական բանակի Բաքու ժամանման և քաղաքի բոլշևիկներից ազատագրման 107-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը։
«Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության և ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձևերը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը, Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը չի բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա
Բոլորին բնորոշ է գլխացավը. ո՞ր դեպքում է պետք դիմել նյարդաբանի։ Այս մասին զրուցել ենք նյարդաբան Անուշ Գասպարյանի հետ։
Պատերազմը վաղը կավարտվի, եթե Չինաստանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող օգնությունը, ասել է Թրամփի հատուկ ներկայացուցի Քելլոգը։
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիեն Լեկորնուն հրաժարվել է իր նախորդի հակասական ծրագրից՝ չեղարկել երկու պետական տոները, հաղորդում է DPA-ն։
ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
1911 թվականին Կ. Պոլսում հիմնադրվում է հայկական «Մարմնամարզ» ամսագիրը: Այն իր գործունեությունը ծավալում է 1911 թվականից մինչև 1914 թվականը: Ամսագիրն իր գործունեությունը դադարեցնում է 1914 թվականին, քանի որ Հայոց ցեղասպանության զոհերից է դառնում ամսագրի հիմնադիր, լրագրող Շավարշ Քրիսյանը: Հատկանշական է, որ Կ. Պոլսում լույս տեսած հայկական ամսագիրն առաջին սպորտային պարբերականն էր նաև Օսմանյան կայսրությունում:
Սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Ջանֆիդա գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Վիգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջված հայտնվել առվակում։
Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Չորրորդ տեղում մնում է Լեհաստանը, ընդ որում, նրա վաճառքները Ռուսաստան, ընդհակառակը, աճել են գրեթե 3%-ով՝ հասնելով 31.3 միլիոն դոլարի։
Հիշեցնենք, որ 2025-ի նոյեմբերի 1–ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով։
Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա երկրի քաղաքական ղեկավարության հետ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-13:00-ը, կդադարեցվի Կարճեվան գյուղի ջրամատակարարումը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ Կատարում բնակվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից ազատվելը կվերացնի գլխավոր խոչընդոտը՝ բոլոր պատանդների ազատման և Գազայի պատերազմը դադարեցնելու ճանապարհին։
Օսկարակիր դերասան Քիլիան Մըրֆին («Օպենհայմեր», «Սուր հովարներ») հերքել է «Հարրի Փոթեր» նոր սերիալում իր մասնակցության մասին լուրերը։
Նեպալում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, հայտնել են տեղական իշխանությունները։
Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը