Չի լինելու այնպես, որ մեր պետական բյուջեն այնքան ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին. ՀՀ պաշտպանության փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը տեղյակ չէ՝ արդյոք 2026 թվականի բյուջեով նվազելո՞ւ է ՊՆ-ին հատկացվելիք գումարը, թե՞ ոչ։

«Ես վստահեցնում եմ, որ ՊՆ-ն այն նույն տրամաբանությամբ, որ աշխատել է 2024-ին ու 2025-ին, աշխատելու է նաև 2026-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, իսկ Հայաստանը չի ավելացնում ՊՆ ծախսերը՝  փոխնախարար Սարգսյանն ասաց, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջի 30 տարիներին մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ՀՀ պետական բյուջեն։

«Եթե ձեր հարցադրումն այնպես է, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- նշեց Պաշտպանության փոխնախարարը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս