Ստացվում է՝ քաղաքացիները փաթեթները ձեռներին պիտի սպասեն, թե երբ պատրաստ կլինի առողջապահական համակարգը, որպեսզի կարողանան օգտվել իրենց հասանելիք բժշկական ապահովագրությունից։
Հերթական անգամ քաղաքացիները բախվել են պետպատվերով բժշկական ծառայություններից օգտվելու անհնարավորության հետ, իսկ առողջապահության նախարարությունը ձևացնում է, թե ամեն ինչ նորմալ է։
Այսօր ԱԺ ֆինանսվարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին իշխանական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը պետպատվերի վերաբերյալ հարց ուղղեց` հետարքրքվելով՝ որևէ խնդիր կա՞, քանի որ մարզերում այդ խնդրի առնչությամբ հարցեր են ուղղում մարդիկ։
«Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում։ Այդ պատվերի դրսի տերերը վերջերս փաստացի անընդմեջ պարտություններ են կրում. Մոլդովայում նախագահը վերընտրվեց դրսի քվեարկողների շնորհիվ, Վրաստանում ո՛չ իշխանությունը փոխվեց, ո՛չ էլ հետընտրական թեժացումը ստացվեց։ Ի դեպ, գուցե նույն Միացյալ Նահանգներում Թրամփը հաղթեց նաև ա՞յդ պատճառով։ Ժամանակն է, որ այդ պսևդոլիբերալները պարտվեն նաև Հայաստանում, և սա ասում եմ անկախ հայ-ռուսական հարաբերություններից։
168.am-ի խմբագրություն է ահազանգել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի բնակիչ Սեյրան Մ.-ն: Նա ունի 3 երեխա, որոնցից երկուսը մանկությունից հաշմանդամության կարգ են ունեցել, քանի որ տառապում են էպիլեպսիա հիվանդությամբ:
«Առողջության պարտադիր ապահովագրության օրենքի նախագիծն ամբողջությամբ անհասկանալի փաստաթուղթ է: Նախ ասեմ, որ ժամկետները ևս մեկ տարով երկարացվել են, քանի որ շատ հարցեր են բարձրացվել, և նախագիծն ինքը շատ վատ արձագանք է գտել թե Ֆինանսների նախարարության, և թե Կենտրոնական բանկի մոտ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, առողջապահության կազմակերպիչ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման՝ Առողջապահության նախարարության նախաձեռնությանը: