Օգոստոսի 25-ից Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով
                                    Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ 2025 թվականի օգոստոսի 25-ից սկսած՝ Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հիշեցնենք, որ Քաղաքացիական դատարանների համար արդեն իսկ գործում է «Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» հարթակը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    