ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 14-ի լուսաբացից ի վեր անկլավում իսրայելական հարվածներից 16 մարդ է զոհվել։
Պատմական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի Պատմական ուսումնասիրությունների կենտրոնի հետդոկտորական գիտայցելու Պիետրո Շաքարյանն իր «Թրամփի «միջանցքային պատերազմները» Կովկասում» վերնագրով հոդվածում նշում է, որ չնայած Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ առաջադրվում է որպես խաղաղության նախագահ, նա շատ արագ անտեսեց սեփական ընտրազանգվածին՝ անսալով Վաշինգտոնի նեոկոնսերվատիվ պատերազմամետ էսթաբլիշմենթի խորհրդին և շարունակելով այն, ինչ սկսել էր իր նախորդը՝ Բայդենը:
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 1991-2023 թվականներին իշխանությունների հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու ժամկետները:
Ավելի քան 100 միջազգային կազմակերպություններ հրապարակել են համատեղ նամակ, որում Իսրայելը մեղադրվում է Գազա հումանիտար օգնություն հասցնելու հարցում խոչընդոտներ ստեղծելու մեջ:
Այսօր՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների ու բարձրաստիճան ղեկավարների հետ:
Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Թուրքիան ռազմական համագործակցության հուշագիր է ստորագրել Սիրիայի հետ՝ պարտավորվելով զենք-զինամթերք մատակարարել, անհրաժեշտության դեպքում նաև ուսումնական վարժանքներ անցկացնել՝ այդ սարքավորումների օգտագործման համար:
ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։ Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։
Իսպանիայում մոլեգնող հրդեհներն արդեն մոտ 50 հազար հեկտար անտառ են ոչնչացրել երկրի տարբեր տարածաշրջաններում:
«Եթե պայմանականորեն դիտարկենք անցած շաբաթվա իրադարձությունները որպես Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր շրջադարձային պահ, ապա արժե մեկ անգամ հետ նայել և ապա առաջ, որպեսզի գնահատենք Փաշինյանի կառավարության գործունեության հասցրած վնասը հայ ժողովրդին և այն վնասը, որը ապագայում կարող է լինել»:
Սիրիայի Արաբական Հանրապետությունը ողջունում է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պատմական խաղաղության համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների դրվատելի ձգտումների արդյունքում։
Ուկրաինայի առաջնահերթ պահանջները բավարարելու նախաձեռնության շրջանակում 1,5 միլիարդ դոլար է հավաքագրվել:
Հայաստանի կառավարությունը հաստատել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը:
«Դա լինելու է որպես մարդասիրական ժեստ, ազդեցիկ որևէ պետության ներգրավվածությամբ, և Ալիևն այդ ճանապարհով լավություն է անելու կամ որոշակի առումով բարձրացնելու է ներգրավված կողմի հեղինակությունը»։
#ՀԻՄԱ. ՔՆՆՎՈՒՄ Է ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ, ԲԱՐԵՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ. #ՈՒՂԻՂ
Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր իսրայելական բնակավայրերի կառուցմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում ավարտվել է վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղադրանքի հետ համաձայն չէ. «Այն իրականության հետ աղերս չունի։ 7 տարի առաջ սկսվել է այս մեղադրանքի առաջադրումը և որևէ լուրջ փաստ չկա։ Լավ եղեք, մտնենք նիստին, տեսնենք՝ ինչ են ասում»։
Եփրատ գետի երկու ափերին տեղի ունեցած բախումների ժամանակ կողմերն օգտագործել են գնդացիրներ և նռնականետեր:
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
Իրանի նախագահի աշխատակազմի արարողակարգի ղեկավարի տեղակալ և Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հարցազրույց է տվել «Mehr» լրատվական գործակալությանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է:
#ՀԻՄԱ. ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան, Սևքար, Այգեձոր, Չորաթան, Մովսես, Կոտայքի մարզի Ալափարս, Կամարիս, Զովունի, Քարաշամբ, Սյունիքի մարզի Շինուհայր, Սրաշեն, Շիրակի մարզի Վարդաքար, Հայրենյաց, Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրերում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին: