Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։
Հեզբոլլահի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Կասեմն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։
Երևանում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը կվերսկսվի 14:00-ից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում հանցավորության մակարդակն ամենաբարձրերից մեկն է աշխարհում։
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ առաջին տիկինը սպառնացել է դատի տալ Հանթեր Բայդենին՝ պահանջելով ավելի քան 1 միլիարդ դոլար, այն բանից հետո, երբ նա պնդել է, որ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնն է իրեն ծանոթացրել իր ապագա ամուսնու հետ։
Հայաստանում մեծ հաջողությամբ գործող Turn.am հարթակը, որը թվայնացնում է ծառայությունների շուկան և միավորում է մատակարարներին ու հաճախորդներին, դուրս է գալիս միջազգային ասպարեզ։ Նոր անվամբ և հստակ գլոբալ նպատակներով այն ներկայանում է որպես ServiceOrca։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն Ալյասկայում կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:30-ին՝ թարգմանիչների ներկայությամբ դեմ առ դեմ զրույցով:
Հուլիսի 15-ի դրությամբ Արցախի մայրաքաղաքից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին, ու տասնամյակներով ձևավորում էին քաղաքի մշակութային դիմագիծը։
Տիգրան Ուլուբաբյանը հացադուլ է հայտարարում։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Բեգլարյանը։
Բագրատ Սրբազանի դեմ մեծածավալ գործի նյութերին ծանոթանալիս, 15-րդ հատորում, հայտնաբերեցի ահա ա՛յս առարկությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլիի կնոջ՝ Թամար Բագրատիոնիի հետ հանդիպման մասին:
Կառավարության նիստից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ խոսեց Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի, Սյունիքով անցնող ճանապարհի, այդ համատեքստում՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, իրավազորության ու փոխադարձելիության սկզբունքների մասին։
Ո՞վ է իրականացնելու հսկողությունը, ադրբեջանցիներն ու հայերը չե՞ն հանդիպելու․ հարց՝ ՏԿԵ նախարարին
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացման գործընթացին. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:
Գործադիրի օգոստոսի 14-ի նիստում չզեկուցվող նախագծերից մեկով ընդունվց որոշում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի համար նոր մեքենա գնելու վեևաբերյալ։
Ռիսկերը հաշվարկվել են․ սկզբունքների պահպանումը կարմիր գիծ է լինելու բոլոր հետագա որոշումների համար․ Խուդաթյան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ։ Վրաստանի նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Մենք չենք պարտվել․ անելու ենք առավելագույնը՝ պաշտապնելու ՀՀ շահերը, առաջարկում եմ հանգիտ լինել․ Դավիթ Խուդաթյան
«Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից»,- կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայկական կողմի «ձեռքբերումներին»՝ նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը:
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 13 մարդ վիրավորվել է։
«Պատմական փորձը հստակ է ցույց տալիս՝ այսպիսի կուտակված ճգնաժամը չի լուծվում կոսմետիկ փոփոխություններով։ Լեհաստանը 1980-ականների վերջին, Վրաստանը 2003-ին, Չեխոսլովակիան 1989-ին և Հայաստանը 1988–1991-ին ապացուցեցին, որ իրական ելքը գալիս է համակարգային մաքրագործման և ազգային ուղղության արմատական վերանայման միջոցով»:
Հայաստանը առաջին անգամ մեդալով է վերադարձել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից (IOAI)․ Վանաձորից 11-րդ դասարանի աշակերտ Արամ Ամիրխանյանը Պեկինում կայացած անհատական մրցույթում նվաճել է բրոնզե մեդալ։
Պետբյուջեից փող կտան, նոր կառույց կստեղծեն՝ կիբեռվտանգների դեմ պայքարելու համար
Արտաքին քաղաքականությունը «դորդուբեշ» արած Միրզոյանը հիմա էլ զբաղված է թվային հարթակների խնդիրներով:
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ. #ՈւՂԻՂ
Ինդոնեզիայի իշխանությունները 800 տոննա մարդասիրական օգնություն կուղարկեն ծանր վիճակում հայտնված պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի օգնության ազգային գործակալության ղեկավար Նուր Ահմադը։