
Ինչպես պատրաստել համեղ և տնական լիմոնադ

Ասում են, որ մի անգամ Լյուդովիկոս I-ի գավաթի մեջ գինու փոխարեն պատահմամբ կիտրոնի հյութ են լցրել, և սխալը հարթելու համար այն ջրով են նոսրացրել։ Թագավորին դուր է եկել նոր ըմպելիքը, և այն անվանել են լիմոնադ։ Այն արագորեն տարածվել է ամբողջ Եվրոպայում։
Ժամանակի ընթացքում ի հայտ են եկել լիմոնադ պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր և մեթոդներ։ Այսօր ներկայացնում ենք թեթև և թարմացնող տարբերակ՝ կիտրոնով և ձմերուկով:
Բաղադրիչներ
1. Ձմերուկ – 500 գ
2. Կիտրոն – 2 հատ
3. Շաքարավազ – 100 գ
4. Ջուր – 1 լ
5. Անանուխ
Պատրաստման եղանակը
1. Կիտրոնի հյութը քամել:
2. Ձմերուկը հարել բլենդերով և միջուկին ավելացնել կիտրոնի հյութը, շաքարավազը և ջուրը։ Լավ խառնել։
2. Մատուցել՝ զարդարելով անանուխի տերևով: