«Ֆորբսի» 5 ազդեցիկ ընկերությունների բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանի հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյանի հետ

Հայաստանում են կանադահայ ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դուբրիքը։ Նրանք այստեղ են կոնկրետ առաքելությամբ՝ ներկայացնելու իրենց համատեղ գիրքը՝ «Մարզվիր և հաջողիր» վերնագրով։

«Այս գիրքը կարևոր ուղերձ է կրում՝ ինչպես կարելի է մարզական կարգապահությունը, ուժը, ոգին և նպատակասլացությունը վերածել բիզնես հաջողության։ Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ»,-ասել է կանադահայ ձեռնարկատերը։

Մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն՝ որպես ձգտող, նախաձեռնող և ուժեղ անհատ։ Այսպիսի գրքերը պետք է դառնան յուրաքանչյուր երիտասարդի սեղանի գիրքը, որովհետև հաջողության ուղին սկսվում է հենց ինքնադաստիարակությունից և հավատից սեփական ուժերին։

Տեսանյութեր

Լրահոս