Բաժիններ՝

Ինչո՞ւ արգելված պտղի ծառը բարու և չարի գիտության ծառ կոչվեց

Որովհետև պատվիրանը հիշյալ ծառի վերաբերյալ եղավ, և նորաստեղծ զույգերը, դրա պտղից ուտելուն պես, իրենց երանական վիճակը կորցնելով՝ մերկ և թշվառ դարձան, և այդ ժամանակ բարու և չարի տարբերությունը հասկացան: Այս պատճառով այն բարու և չարի գիտության ծառ կոչվեց:

Բարու և չարի ծանոթությունը պատվիրանով է լինում (Հռոմ Է 7): Երբ մի պատվեր է տրվում, դրա վերաբերյալ տարակուսելով և հակառակը գործելով՝ անհնազանդություն և անիրավություն է առաջանում:

Աստծո հրամանը իմանալով, փոխանակ առանց կասկածանքի, կատարյալ հնազանդությամբ հարգելու և պահելու [այն], Եվան, սատանայի թելադրանքով, Աստծո նկատմամբ տարակուսեց, թե գուցէ այդ պտուղը դիտմամբ խնայեց մեզնից, որպեսզի մեր միտքը չբացվի, և այս կերպով իր վստահությունը Աստծուց վերցնելով՝ կերավ հիշյալ պտուղը. և Ադամը նույնպես, հանուն Եվայի սիրո ուտելուն պես առաջին անգամ փորձով հասկացավ անհնազանդության չար լինելու աստիճանը:

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Կարդացեք նաև

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս