Այո՛, կան որոշ բաներ, որոնք, եթե մարդիկ կամ անասունները ուտեն՝ կմահանան, սակայն դրանց վերաբերյալ էլ վատը չի ասվում, քանի որ անտարակույս, եթե Աստված ստեղծել է, ուրեմն մի բանի համար օգտակար են: Սրա վերաբերյալ, եթե մեկը այլ մեկնություն տալով ասի, որ անպատճառ ծառ կամ ուտելու պտուղ չպիտի հասկանալ, Ս. Գրքի իմաստը կխեղաթյուրի:
Որովհետև պատվիրանը հիշյալ ծառի վերաբերյալ եղավ, և նորաստեղծ զույգերը, դրա պտղից ուտելուն պես, իրենց երանական վիճակը կորցնելով՝ մերկ և թշվառ դարձան, և այդ ժամանակ բարու և չարի տարբերությունը հասկացան: Այս պատճառով այն բարու և չարի գիտության ծառ կոչվեց: