Բաժիններ՝

Աստված Ադամին ինչո՞ւ ասաց. «Հող էիր և հող դառնաս», քանի որ նա անմահ հոգի ուներ

Որպեսզի Ադամն իր չափը իմանա, քանզի հող լինելով հանդերձ նրան անմահ հոգի տվեց և այս կերպ նա հրեշտակների աստիճանի բարձրացավ և փառավորվեց, սակայն այս բարությունը և շնորհը չհասկանալու համար, Աստված որոշեց որ նա մահանալով իր առաջին սկզբնական վիճակին վերադառնա:

Եվ դարձյալ, հիրավի մարդու հոգին չի մեռնում, սակայն նա հրեշտակների նման միայն հոգի չէ, այլ նաև հողից կերտված մարմին ունի:

Արդ, մարդը իր ներկա վիճակում, եթե հոգուն համեմատ գեղեցիկ վարք ունենա՝ հրեշտակային պատիվ կստանա, իսկ եթե մարմնական անարժան վարքի մեջ լինի՝ հողի և անասունների աստիճանի է հավասարվում (Սաղմ ԽԸ 11), քանի որ հոգևոր իղձերը թողած՝ միայն մարմնավոր զվարճություններին և ցանկություններին սիրով կապվելը դեպի հողը գնալ է ենթադրում, այս պատճառով էլ մեղավոր մարդուն «հող դառնաս» ասաց:

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Կարդացեք նաև

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս