Ընդունված է համարել, որ Ադամը զոհ մատուցեց Աստծուն և նրա որդիներն էլ զոհագործելը նրանից սովորեցին. մանավանդ աղոթք, աղաչանք, փառաբանություն և գոհաբանություն առ Աստված մատուցելն ու սրանց նման այլ առաքինի ճանապարհներ և միջոցներ, և անշուշտ, ժամանակի համեմատ հրահանգներ տվեց:
«Եղան նաև սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու» (Բ Պետր. 2.1):
Որպեսզի մարդիկ երկար ապրելու բաղձանքով նրա պտուղը չուտեն և այն չպաշտեն: Մանավանդ, չլինի թե սատանան դրա միջոցով մարդուն կյանք խոստանալով՝ մարդուն իրեն կապի, և դրանով չկարծվի, որ սատանան մարդու բարեկամն է և խոսքն էլ ճշմարիտ է:
«Մի բուժեք չարիքը չարիքով, մի ջանացեք այդ կործանարար ասպարեզում միմյանց գերազանցել: Վիրավորե՞լ է քեզ բարկացած մեկը, կանգնեցրու չարիքը լռությամբ: Թշնամուն մի՛ դարձրու քեզ ուսուցիչ, մի՛ ձգտիր այն բանին, ինչն ատելի է քեզ համար: Մի՛ դարձիր բարկացածի համար՝ որպես հայելի՝ քեզ վրա ի ցույց դնելով նրա պատկերը»,- ասել է Ս. Բարսեղ Կեսարացին: Իսկ Ս. Հովհաննես Սանդուղքը հորդորում է, որ հիշաչարության թարախից ազատվելու համար բավական չէ վիրավորողի համար աղոթելը, կամ չարի փոխարեն նրան բարիք անելը, կամ ճաշկերույթին հրավիրելը, այլ, երբ լսես, որ նա ընկել է հոգևոր և մարմնավոր փորձության մեջ, հոգա նրա համար, ինչպես ինքդ քո վրա՝ արցունքներ հեղելով:
Անհնազանդությունը (Հռոմ. Ե 19): Անհնազանդությունը իրենից ենթադրում է նախապես տրված պատվիրան, և պատվիրանն էլ կերակրի վերաբերյալ եղավ, այսպիսով որկրամոլությունը մեղք համարվեց:
Եթե նախքան խաբվելը ուտեր՝ լավ կլիներ, որովհետև ինչպես վերը հիշատակեցինք՝ արքայություն կգնար, բայց եթե խաբվելուց հետո ուտեր, միշտ մեղքի մեջ մնալով՝ վատ հետևանքներ կունենար, քանզի լավ է մեռնել, քան մեղքով ապրել, այս պատճառով Աստված Իր ողորմությամբ նրան դրախտից արտաքսեց, որպեսզի հիշյալ պտղից չուտի (Ծննդ Գ 22):
Անհնազանդության պատճառով նրա անձի մեջ մարմնավոր ցանկությունները այլևս հոգուն չհնազանդվելով, իսկույն մեղքի խլրտոց զգաց և ամոթի պատճառով թզենու տերևներով ծածկվելու անհրաժեշտությունը ունեցավ:
Պատվիրանը նման է հարթված ուղիղ ճանապարհի, որով ընթացողը շուտ և չմոլորվելով հասնում է նախատեսված իջևանին. եթե պատվիրան չլինի, մարդը անկոխ և անհետք անապատում մոլորված ճանապարհորդի նման չգիտի գնալու ճանապարհը և հետևաբար իջևան էլ չի կարող հասնել: Մանավանդ, եթե պատվիրան չլինի, կամ Աստված մարդուն ստիպի Իր պատվիրանը կատարել, այն ժամանակ մարդը վարձի չի արժանանա և անասունների աստիճանի կիջնի ու կստորանա:
Պատժի նպատակը պատժվողից վերցնելն է այն լավը, որ ունի, նրան զրկելը այն լավագույն բանից, որի վրա է դրել հույսը, կամ էլ նրա անձին տանջանք տալն է: Բայց սատանան Աստծո ներկայությունից հենց սկզբից հեռացած, այնքան զարգացավ չարության մեջ, որ նրա գոյությունից բացի նրանից ետ վերցնելու այլ բան չմնաց, և հուսալու ոչ մի բարի բան կամ լավության նշույլ չկար, որից զրկվեր: Նմանապես արդեն իսկ հանգստություն չունի, որ նրան տանջանք տրվի, քանզի Աստծո արդար դատաստանով միշտ տանջանքի մեջ է:
Այո՛, կան որոշ բաներ, որոնք, եթե մարդիկ կամ անասունները ուտեն՝ կմահանան, սակայն դրանց վերաբերյալ էլ վատը չի ասվում, քանի որ անտարակույս, եթե Աստված ստեղծել է, ուրեմն մի բանի համար օգտակար են: Սրա վերաբերյալ, եթե մեկը այլ մեկնություն տալով ասի, որ անպատճառ ծառ կամ ուտելու պտուղ չպիտի հասկանալ, Ս. Գրքի իմաստը կխեղաթյուրի:
Որպեսզի Ադամն իր չափը իմանա, քանզի հող լինելով հանդերձ նրան անմահ հոգի տվեց և այս կերպ նա հրեշտակների աստիճանի բարձրացավ և փառավորվեց, սակայն այս բարությունը և շնորհը չհասկանալու համար, Աստված որոշեց որ նա մահանալով իր առաջին սկզբնական վիճակին վերադառնա:
Ստեղծված էր, և պատվերը երկուսի համար տրվեց: Բայց Ադամը իմաստուն և կնոջ վրա գերիշխան լինելով՝ պատվիրանը նրան տրվեց: Ադամը պարտավոր էր ուշադիր լինել, որ Եվան պատվիրանին հակառակ չգործեր, նույնպես Եվան պարտավոր էր Ադամի կողքից չհեռանալ, որի պատճառով էլ Դրախտում մենակ շրջելու ժամանակ խաբվեց:
Սուրբ Գրքում անհայտ մնացած որևէ խնդրի անհնար է լիարժեք պատասխան տալ, սակայն ոմանց կարծիքով ասվում է, թե Քանանի Քեբրոն կոչված տեղում է ստեղծվել:
«Ինքներս մեզ պետք է դաստիարակենք այնպես, որպեսզի մեր սիրտը միայն սեր կարողանա սփռել շուրջը` հեռու վանելով ատելությունը, նախանձը, չարությունը, բոլոր բացասական երևույթները»,- ասում է Վարդան սարկավագը: Իսկական սերը վեհացնում, ինքնակատարելագործման է տանում մարդուն. սիրող, բարուն, գեղեցիկին ձգտող մարդը սկսում է ապրել այդ արժեքներով, և, իհարկե, մաքրվում իր կյանքի ընթացքում: «Իսկ այն, ինչում մենք կթերանանք, միանշանակ, կլրացվի Աստծո կողմից, եթե Նա իրապես սիրող սիրտ տեսնի մեր մեջ»:
Պատմության ընթացքում գիտության հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին խոսելիս պետք է տարբերակում կատարել արևմտյան երկրներում Կաթոլիկ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումների վերաբերյալ: Ի տարբերություն արևմտաեվրոպական երկրներում Եկեղեցու և գիտության բնագավառի միջև առկա լարվածության` հայ իրականության մեջ մեր Սուրբ Եկեղեցին է հանդիսացել նաև գիտության օրրանը: