ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դրական որևէ ակնկալիք չունի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատավորից ու դատարանից, շեշտելով՝ հայ հասարակությանը «փաշինյանական» արդարադատությունը որևէ վստահություն չի ներշնչում։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում համաչափ պատասխան է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, երբ, օրինակ, ընդդիմադիր պատգամավորին ասում էր՝ «արա», «վեր ընկիր տեղդ», և այլն։
Այսօր խորհրդարանում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած, այս պահին դեռևս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածության հարցը։
«Սիսիանում առաջնահերթ է անվտանգության խնդիրը։ Ադրբեջանի զինված ուժերը մեր վարչական տարածքում, երկու տարի է՝ նստած են»,- մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը. Մեր զրուցակիցը նաև կարևորեց համախմբվածությունը, որը, ըստ նրա, համայնքում չկա։