
Բագրատ սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեց նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները «պետական հեղաշրջում» են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։