Բաժիններ՝

Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը կհանվի աճուրդի

Julien’s Auctions-ը աճուրդի կհանի աշխարհում ամենահայտնի և ցանկալի պայուսակի մոդելներից մեկը՝ Lady Dior-ը, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանային։

1995 թվականի Lady Dior Lambskin պայուսակը, որը սկզբում կոչվել է ChouChou, վերանվանվել է Դիանայի պատվին, երբ այն նրան նվիրել է Ֆրանսիայի առաջին տիկին Բեռնադետ Շիրակը՝ 1995թ․ սեպտեմբերին։ Արքայադուստր Դիանան սիրահարվել է այս աքսեսուարին, որը շուտով դարձել է նրա նրբագեղ ոճի անբաժան մասը։ Այս պայուսակը՝ տարբեր գունային լուծումներով, արքայադուստր Դիանան հետագայում կրել է գրեթե բոլոր կարևոր առիթներին։

Սպասվող աճուրդը լինելու է արքայադուստր Դիանայի նորաձևության ժառանգության ամենախոշոր վաճառքներից մեկը և կկայանա հունիսի 26-ին՝ Peninsula Beverly Hills հյուրանոցում։ Պատմական աճուրդը կներառի ավելի քան 300 նմուշ՝ բարձր նորաձևության զգեստներ, հանդերձանքներ և աքսեսուարներ:

Julien’s-ը Lady Dior պայուսակը գնահատում է 20,000-30,000 դոլար, իսկ մնացած իրերից որոշները կարող են վաճառվել 50,000-100,000 դոլար արժեքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս