Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան քննադատել է իրանցիների մուտքն ԱՄՆ արգելելու վերաբերյալ Թրամփի որոշումը

Իրանի արտաքին գործերի նախարարության՝ իրանցի արտագաղթողների հարցերով գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաշեմի-Ռաջան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի քանի երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների նկատմամբ սահմանված մուտքի արգելքը: Այս մասին հայտնում է IRNA-ն: 

Նա նշել է, որ այդ որոշումը ցույց է տալիս «խորը թշնամանք» իրանցիների նկատմամբ, նաև խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ խտրականության բացառման և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքը: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն Ամերկայի Միացյալ Նահանգներ: Այդ երկրներն են Աֆղանստանը, Մյանման, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։ Կարգավորումն ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին: 

Տեսանյութեր

Լրահոս