Բաժիններ՝

Բրիտանիան պատրաստ է ստանձնել ավելի մեծ դեր ՆԱՏՕ միջուկային ռազմավարությունում. Bloomberg

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ավելի մեծ դեր խաղալ ՆԱՏՕ միջուկային զսպման ռազմավարության մեջ՝ դաշինքի նկատմամբ ԱՄՆ հավատարմության վերաբերյալ կասկածների ֆոնին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

Նրա տվյալներով՝ բրիտանական իշխանությունները քննարկում են, մասնավորապես, «միջուկային զենք կրելու ունակ կործանիչներ» ունենալու հնարավորությունը, համաձայն ՆԱՏՕ-ում Լոնդոնի միջուկային ներդրումը մեծացնելու ծրագրերի։

Մեծ Բրիտանիայի կողմից միջուկային կարողություններում աճող ներդրումները եւ Եվրոպայի ավելի լայն ուշադրությունն այս հարցի նկատմամբ տեղի են ունենում «դաշնակիցներին միջուկային զսպում ապահովելու ԱՄՆ հանձնառության թուլացման վերաբերյալ մտահոգությունների համատեքստում», գործակալությանը հայտնել է Բեռլինում Խաղաղօվկիանոսյան ֆորումի ավագ գիտաշխատող Ուիլյամ Ալբերքը։ Այդ քայլերն «անհրաժեշտ են, որպեսզի փոխծածկեն ԱՄՆ հեռանալու ռիսկերը», ավելացրել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Լոնդոնը մտադիր է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգներից F-35A կործանիչներ գնելու շուրջ, որոնք կարող են կրել B61 ռումբեր: Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է օգտագործել նման ինքնաթիռներ թագավորության միջուկային ներուժը հզորացնելու համար, որոնք ներկայում տեղակայված են բացառապես չորս Vanguard դասի սուզանավերում: Այս սուզանավերն ունեն ամերիկյան Trident II (D5) բալիստիկ հրթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս