ՌԴ-Ուկրաինա բանակցությունները կմեկնարկեն Երևաի ժամանակով 14:00-ին

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիարկությունների բանակցությունները մեկնարկելու են Ստամբուլում երկուշաբթի օրվա երկրորդ կեսին, հաղորդում է Թուրքիայի պետական TRTHaber հեռուստաալիքը։

«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները նախատեսված են վաղը՝ ժամը 13։00-ին, Չիրաղան պալատում», – հայտնել է լրատվամիջոցը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ աղբյուրի, Ռուսաստանի պատվիրակությունը կիրակի ցերեկը մեկնել է Ստամբուլ՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։

Տեսանյութեր

Լրահոս