Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների

Ռուսաստանի բանակցային թիմը ժամանել է Ստամբուլ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրի։ Հունիսի 2-ին նախատեսվում է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Ըստ գործակալության տեղեկությունների՝ հանդիպումը կկայանա տեղական ժամանակով 13:00-ին Չիրաղան պալատում։

Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ Ուկրաինայի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի բանակցային խմբի կազմը մեծացվել է մինչև 14 անձ, ինչպես նշված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրում։

Ռուսաստանի ներկայացուցիչները կբերեն հրադադարի վերաբերյալ պայմանագրի նախագիծ և այլ առաջարկություններ, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

կողմերը քննարկելու են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպումը։

Տեսանյութեր

Լրահոս