
Երևանում Nissan-ը Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմանում Երևանի բնակիչ 30-ամյա Յուրիկ Ե.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվել։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։