Բաժիններ՝

Կիևն ահաբեկչություն է իրականացրել ՌԴ ռազմական օդանավակայանների ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Այսօր Կիևի ռեժիմը FPV տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայանների վրա։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության փոխանցմամբ՝ Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում հարձակումները հաջողությամբ հետ են մղվել։

«Այսօր Կիևի ռեժիմն ահաբեկչական հարձակում է իրականացրել FPV անօդաչուներով՝ թիրախավորելով Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայանները։ Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում բոլոր ահաբեկչական հարձակումները չեզոքացվել են», – հայտնել են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը։ Նրա խոսքով՝ պատերազմից ի վեր ամենամեծ նման հարձակման հետևանքով խոցվել է ՌԴ ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ Ա-50, Տու-95, Տու-22 Մ3։

Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները երկու մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօդաչու սարքերը գործարկվել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը գրում է, որ հարձակման են ենթարկվել հետևյալ ավիաբազաները՝ «Օլենյա» (Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովո» (Իվանովոյի շրջան) և «Դյագլևո» (Ռյազանի շրջան):

«Աղբյուրը, որտեղից արձակվել են անօդաչու թռչող սարքերը, արդեն արգելափակված է։ Դա բեռնատար է»,- սոցցանցում գրել է Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը՝ հավելելով, որ անօդաչու թռչող սարքի հարձակումն առաջինն էր Սիբիրում։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս