Բաժիններ՝

Վերջապես, մենք դա արեցինք, հիանալի զգացողություն է․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչպես է իր թիմը կարողացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվով հաղթել Միլանի «Ինտերին» (5-0):

Փարիզցիները տարան իրենց երկար սպասված առաջին հաղթանակը մրցաշարում:

«ՊՍԺ-ն երբեք չէր հաղթել Չեմպիոնների լիգան, և ես փորձեցի նվազեցնել թիմի վրա ճնշումը հանդիպումից առաջ: «Ինտերը» շատ ուժեղ մրցակից է, բայց մենք հիանալի էինք պրեսինգ անում:

Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ կատարելագործվել է այս մրցաշրջանում: Մենք շատ լավ էինք պատրաստվել հանդիպմանը, կարողացանք բարձր ինտենսիվությամբ պրեսինգ անել:

Ուսման Դեմբելեն անընդհատ ճնշում էր գործադրում «Ինտերի» պաշտպանների և դարպասապահի վրա: Վերջապես, մենք դա արեցինք, հիանալի զգացողություն է»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30