Դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն թիրախավորող արգահատելի վարքը. «Հայաստան» խմբակցություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկոպոսական դասին թիրախավորելով՝ իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնության հիմքերի խաթարման և երկրում հոգևոր-բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։

«Հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունեցել է եւ ունի բացառիկ առաքելություն, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։

Մենք դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա Հայրապետին և եպիսկոպոսաց դասին թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը, այն գնահատում ենք ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող, նրա միասնականությունն ու արժեքային համակարգը քայքայող գործողություն։

Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականությունն ու վճռականությունն առավել քան անհրաժեշտություն են։
Հավատավոր հայ ժողովրդի նվիրական միակամությամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին՝ հանուն Հայոց պետականության ամրապնդման, հանուն մեր հավաքական իրավունքների և շահերի պաշտպանության»,– ասվում է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30