Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ՊՍԺ-ի հաղթանակը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։

Եզրափակչում փարիզյան թիմը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Միլանի «Ինտերի» նկատմամբ՝ 5-0 հաշվով։

«Հրաշալի օր էր ՊՍԺ-ի համար։ Ապրեք, մենք հպարտանում ենք թիմով։ Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է»,- հաղորդագրություն է թողել Ֆրանսիայի նախագահը իր սոցիալական ցանցերում։

Նշենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30