 
                        Տեղի է ունեցել էլեկտրահաղորդման գծերի անջատում Իրանի էներգահամակարգից․ ՀԷՑ
 
                                    Երեկ Հայաստանի էներգահամակարգում գրանցվել է հաճախականության անկում, երեկոյան ժամերին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումներ են տեղի ունեցել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
ՀԷՑ–ից պարզաբանել են, որ խնդիրը դուրս է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատվության դաշտից, այն պայմանավորված էր «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրահաղորդման գծերի՝ Իրանի էներգահամակարգից վթարային անջատմամբ:
Ժամը 22:10 խնդիրը շտկվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        