Բաժիններ՝

Երեխային վրաերթի չենթարկելու համար 27–ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու հայտնվել ջրատարում

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում Շիրակի մարզում հաշվառված 27-ամյա Հայկ Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ Մ2 մայրուղում՝ Արտաշատի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջև ճանապարհին հայտնված երեխան, ու վարորդը, որ տեղի չունենա վրաերթ, փախցրել է ավտոմեքենան, չի կարողացել կառավարել այն ու հայտնվել է ջրատարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30