 
                        Ուկրաինայի hակամարտությունը կավարտվի խաղաղությամբ. Քիթ Քելլոգ
 
                                    Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի խաղաղ ճանապարհով և նշել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են դրա վրա։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այո՛, կարծում եմ»,-շաբաթ օրը Fox News-ի եթերում ասաց նա, երբ նրան հարցրին, թե վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերջնականապես կկարգավորվի։
Ինչպես պնդում էր Քելլոգը, եթե որևէ մեկը կարող է դա անել, դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։
«Բոլորը շատ ջանասիրաբար աշխատում են սա իրականացնելու համար»,-վստահեցրել է Քիթ Քելլոգը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        