Բաժիններ՝

Պաղպաղակը

Տասնամյա մի տղա սրճարան մտավ և նստեց սեղաններից մեկի մոտ: Երբ մատուցողուհին մոտեցավ՝ հարցրեց.

– Ընկույզով շոկոլադե պաղպաղակն ի՞նչ արժե:

– 50 ցենտ,- պատասխանեց կինը:

Տղան գրպանից հանեց մանրադրամն ու սկսեց հաշվել:

– Իսկ հասարակ պաղպաղակն ի՞նչ արժե,- կրկին հարցրեց նա:

Այդ ընթացքում որոշ հաճախորդներ մատուցողուհուն էին սպասում իրենց սեղանների մոտ, ուստի վերջինս դժգոհությամբ կարճ պատասխանեց.

– 25 ցենտ:

Տղան կրկին հաշվեց մանրադրամը:

– Հասարակ պաղպաղակ կվերցնեմ,- որոշեց նա:

Մատուցողուհին պաղպաղակը բերեց, հաշիվը նետեց սեղանին ու հեռացավ: Երեխան կերավ իր պաղպաղակը, դրամարկղում վճարեց հաշիվն ու հեռացավ:

Մատուցողուհին վերադարձավ սեղանը սրբելու և ցնցված կանգ առավ, երբ պաղպաղակի դատարկ ամանի կողքին խնամքով դարսված 25 ցենտ տեսավ՝ իր թեյավճարը:

Զերծ մնացեք մարդկանց մասին ենթադրություններ անելուց և մի դատեք նրանց, քանի որ չգիտեք նրանց արարքների իրական դրդապատճառները:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս