Բաժիններ՝

Ուկրաինայի հետ հուշագրի նախագծի վրա աշխատանքը շարունակվում է. Պեսկով

Ռուսաստանը դեռևս Կիևին չի ներկայացրել ապագա հաշտության համաձայնագրի վերաբերյալ հուշագրի նախագիծը, աշխատանքը շարունակվում է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Ռուսաստանի հուշագրի նախագիծը դեռ չի ներկայացվել, աշխատանքը շարունակվում է, սա լուրջ նախագիծ է, լուրջ փաստաթղթի նախագիծ, այն պահանջում է մանրամասն ստուգումներ և նախապատրաստում», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Ստամբուլի համաձայնագրերի իրականացումը կշարունակվի։ 

«Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը, ապա այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Ստամբուլում, կշարունակվի. խոսքը Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման մասին է», – հավելել է Պեսկովը։

Մայիսի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում անցկացնելու մասին՝ Ստամբուլի պայմանավորվածություններին համապատասխան, որոնք պատվիրակությունների կողմից ձեռք են բերվել մայիսի 16-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս