Բաժիններ՝

Մեքենավարը կիրառել է արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. «ՀԿԵ» պարզաբանումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն անդրադարձել է այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ 16–ամյա պատանին ընկել էր Երեւան–Գյումրի գնացքի տակ։

«Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից»,– ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 25–ին Երեւան–Գյումրի գնացքի տակ 16–ամյա պատանի է ընկել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031