Հադրութի և Շուշիի կորուստը դավաճանության արդյունք էր, դա ռազմական բուն գործողությունների հետ որևէ կապ չունի: Դրանք հանձնվել են այնպես, ինչպես Քարվաճառը, Լաչինը, ինչպես Խաչենի ամբողջ դաշտավայրը: Այսինքն, այն, ինչ իրենք ծախսել էին, իրենք պիտի 5 անգամ Ղարաբաղը գրավեին: Բայց Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, վարձկանների օժանդակությունը, չի կարողացել զուտ ռազմական գործողությունների արդյունքում մեծ և ամբողջական լուծել իր առջև դրված խնդիրը: Բայց մարդիկ չեն փորձում սա հասկանալ, խոսում են միայն՝ պարտվեցինք, փախանք…
168.am-ի հետ զրույցում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ առաջին մեղավորը ոչ թե կորպուսի հրամանատարությունն է, այլ երկրի:
Հեշտ չի լինի, բայց հնարավոր է: Երբ 1992 թվականին կազմավորվում էր բանակը, մենք հազար անգամ ուժեղ և մարտունակ բանակ ունեինք, քան այսօր ունենք, երբ այն ժամանակ սնունդ չկար, շոր չունեինք, բայց գաղափարախոսություն, հայրենասիրություն, մտածելակերպ կար, հիմա դա չկա: Այն դեպքում, երբ սպասվում է մեծ պատերազմ, ավելին, քան 44-օրյան: Իսկ դրա արդյունքում՝ կամ կապրենք, կամ՝ չգիտեմ ինչ կլինենք, կամ ազգը կգոյատևի, կամ… բայց ապրելու ենք:
Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պատերազմը կարող էր այլ ելք լինել, և, որ այս եզրահանգմանը բերելու են նաև քննվող քրեական գործերը: