Բաժիններ՝

Վանաձորում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շահումյան սովխոզի թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տուժածներ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 8-րդ տան նկուղում, ինչի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղից տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Այնուհետև հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս