ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145 %, հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ։ Կոստանյանն այդ մասին հայտնել է X–ի իր էջում։
Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, նշանակվել էր արագացված դատաքննություն, նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ։
Բաքվում ընթացող «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումի ընթացքում Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղացել Կիպրոսի Հյուսիսային թուրքական ինքնահռչակ հանրապետության՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու գործում։
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է այգու վայրաճ կանեփի թփերից:
1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչները ենթարկվել են ամբողջական էթնիկ զտման. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, մինչդեռ 5,000 բնակիչ բռնի տեղահանվել է, պատանդառվել է 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը մինչև հիմա անհայտ է. այս մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարությունում:
Կառավարության ապրիլի 11-ի նիստում գործադիրը չզեկուցվող նախագծերից մեկով հավանություն տվեց Պետական եկամուտների կողմիտեի ներկայացրած մի նախագծի, որով պետական բյուջեից 7.3 միլիարդ դրամ կհատկացվի այն առևտրականներին, որոնք այս օրերին պարբերաբար բողոքի ակցիաներ են անում Կառավարության շենքի բակում՝ դժգոհելով շրջանառության հարկի շեմի բարձրացումից։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա։ Աշխատանքային այցի շրջանակներում Ալիևը կմասնակցի ամենամյա Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ԱԴՖ)։
Չինաստանը թույլ չի տա որևէ մեկին խախտել միջազգային առևտրի կանոնները և բազմակողմ առևտրային համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լին Ջիանը։
Այս իշխանությունները փոխանակ օգնեն տեղահանված արցախցիներին ամրանալ Մայր Հայաստանում և ամրացնել այն, մեզ դիտարկում ու ներկայացնում են որպես «թշնամի»՝ իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազները սնելու և ձախողումներն արդարացնելու նպատակով:
Արդեն հայտնի է, որ Վիլեն Գաբրիելյանի փոխարեն՝ ՔՊ նոր պատգամավորն Արտյոմ Մեհրաբյանն է, ով իշխանափոխությունից հետո եղել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար, Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին:
Ավելին՝ 200 միլիոն դրամը բյուջեից տալու են մի կազմակերպության, երբ հայտնի չեն իրավական հիմքերը (կնքված հուշագիր, պայմանագիր, հանձնարարական և այլն), և ի՞նչ սկզբունքով է իրականացվելու աջակցությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԹԿՀ)-ի միջև VIP փոխադրումների համար գործարկվել է «Տաքսի ուղղաթիռ»-ի ծառայությունը։ Ուղղաթիռ տաքսիի ծառայությունից օգտվել է ՀԹԿՀ-ի փոխվարչապետ զբոսաշրջության, մշակույթի, երիտասարդության և շրջակա միջավայրի նախարար Ֆիքրի Աթաօղլուն։
Իրանը կդադարեցնի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և երկրից վտարել գործակալության բոլոր տեսուչներին, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը շարունակեն սպառնալ իսլամական հանրապետությանը ռազմական ուժով։ Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամհանին։
«Ramstein Flag 2025» զորավարժություններն անցկացվում են Հյուսիսային Եվրոպայի 12 ավիաբազաներում և կոչված են «փորձարկելու ՆԱՏՕ-ի կարողությունը՝ գործարկելու ինքնաթիռների մեծ խմբեր, որոնք միաժամանակ իրականացնում են տարբեր առաքելություններ՝ հղում անելով դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածին», հայտնում է DW-ն։
ԵՄ-ն կշարունակի նոր մաքսատուրքերի մշակումն ԱՄՆ-ի դեմ, բայց դրանք սառեցնում է 90 օրով՝ «բանակցություններին հնարավորություն տալու» համար։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բուժզննման է ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Գերմանիայի հաջորդ հավանական կանցլեր, ՔԴՄ-ի նախագահ Ֆրիդրիխ Մերցն ապրիլի 9-ին Բունդեսթագում կայացած մամուլի ասուլիսում իր ելույթի մի մասը նույնպես նվիրել է միգրացիային։
Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
Ազգային անվտանգության ծառայությունից այս որոշման վերաբերյալ ընդգծել են, որ նման կացարաններում, որպես կանոն, բնակվում են սոցիալապես ամենաանապահով խմբերին պատկանող ընտանիքները։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Պենտագոնն ապրիլի 9-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ամերիկյան հետագա ռազմական ներկայության մակարդակի վերաբերյալ։
Իսրայելը պետք է անարգել մուտք ապահովի մարդասիրական օգնության համար, որն արգելափակված է Գազայի հատվածի անցակետերում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին:
Հոդվածում ասվում է, որ բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար հայտարարությունների։
Փաշինյանը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։