Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկում են անցկացրել

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ։ Կոստանյանն այդ մասին հայտնել է X–ի իր էջում։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ կարևոր քննարկում ենք ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Էքինջիի հետ»,– գրել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Նա նշել է, որ մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:

ԱԳՆ–ն հաստատեց` Արարատ Միրզոյանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930