Չինաստանը որևէ մեկին թույլ չի տա խախտել միջազգային առևտրի կանոնները․ Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար

Չինաստանը թույլ չի տա որևէ մեկին խախտել միջազգային առևտրի կանոնները և բազմակողմ առևտրային համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լին Ջիանը։

Լին Ջիանը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի կիրառումը որպես ճնշման միջոց հակասում է միջազգային առևտրի սկզբունքներին:

«Օգտագործելով սակագները որպես զենք՝ եսասիրական նպատակներով առավելագույն ճնշում գործադրելու համար, ԱՄՆ-ն իրեն հակադրում է մնացած աշխարհին: Չինաստանի հակաքայլերն ուղղված են ոչ միայն մեր սեփական շահերի պաշտպանությանը, այլև միջազգային արդարության, բազմակողմ առևտրային համակարգի և միջազգային հանրության ընդհանուր շահերի պահպանմանը»,- գրել է Ջիանը։

Նա ընդգծել է, որ Չինաստանը չի ձգտում առևտրային պատերազմի, սակայն պատրաստ է պաշտպանել իր իրավունքներն ու շահերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930