
ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը. Թրամփը՝ Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամական հարաբերությունները մեր գործընկեր Իսրայելի հետ և ողջունում եմ այն քայլերը, որ ձեր երկիրը և Հայաստանը ձեռնարկում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Սպասում եմ համատեղ աշխատանքի, երբ մեր երկրները արագորեն կշարժվեն դեպի հաջողություն։ Միացյալ Նահանգները մնում է Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հետևողական պաշտպանը»,- ասվում է նամակում։