Թուրքիայի և Հս. Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության միջև գործարկվել է «Տաքսի ուղղաթիռ»-ի ծառայությունը

Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԹԿՀ)-ի միջև VIP փոխադրումների համար գործարկվել է «Տաքսի ուղղաթիռ»-ի ծառայությունը։ Ուղղաթիռ տաքսիի ծառայությունից օգտվել է ՀԹԿՀ-ի փոխվարչապետ զբոսաշրջության, մշակույթի, երիտասարդության և շրջակա միջավայրի նախարար Ֆիքրի Աթաօղլուն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Առաջին թռիչքից հետո լրագրողների հետ զրույցում Աթաօղլուն հայտնել է, որ տաքսի ուղղաթիռների ծառայությունները կամուրջ են լինելու Թուրքիայի և ՀԿԹՀ-ի միջև հարաբերությունների զարգացման համար։

Աթաօղլուն նշել է, որ տաքսի ուղղաթիռների ծառայությունները կօգտագործվեն նաև ներքին երթուղիներում։

Ըստ փոխվարչապետի՝ տաքսի ուղղաթիռի ծառայությունն իրականացվել է երկու երկրների միջև փոխադրումները հեշտացնելու համար։ Ինչպես նաև հավելել է, որ առաջիկա օրերին թռիչքներ կլինեն դեպի Ադանա և Մերսին քաղաքներ։

Տեսանյութեր

Լրահոս