
Ո՞վ կարող է լինել վարչապետի միասնական թեկնածու. իմփիչմենթի պրոցեսը այլ նպատակ չունի. Հարությունյան
«Իմ կարծիքով, քանի որ իմփիչմենթը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում, ինձ թվում է՝ այս նախաձեռնության նպատակն այն է, որ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորել ջանքերը և այս պահին քննարկի այդքան կարևոր հարց՝ ո՞վ կարող է լինել վարչապետի միասնական թեկնածուն։ Իմ կարծիքով՝ այս պահին դա այլ նպատակ չի հետապնդում»,- իմփիչմենթի մասին լրագրողի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ անվստահություն հայտնելու գործընթացը ողջամիտ է և կարող է հաջողությամբ պսակվել, եթե լինի հանրային շատ մեծ ճնշում։
«Այդ դեպքում ՔՊ-ի անդամ պատգամավորները ևս կմիանան, կարող եք չկասկածել դրանում։ Իսկ ո՞ր պարագայում կարող է լինել հանրային ճնշում․ այն ունի մի շարք նախադրյալներ, իսկ նախադրյալներից մեկը նաև վարչապետի միասնական թեկնածուն է։ Այդ քայլերը ինչ-որ մի պահ պետք է սկսվեն և դառնան ավելի արդյունավետ»։
Մանրամասները՝ տեսանյութում