
Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի

«Comex» բորսան (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) թարմացրել է ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը` մեկ տրոյական ունցիայի դիմաց հասցնելով ավելի քան 3500 դոլարի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով առևտրային հարթակի տվյալներին։
Վաղ առավոտյան ոսկու գինն աճել է 4,59%-ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 3500,1 դոլարի։ Որոշ ժամանակ անց աճը դանդաղել է, և ոսկու գինը կազմել է մեկ ունցիայի դիմաց 3499,7 դոլար (+ 4,77%)։
Միևնույն ժամանակ Լոնդոնի ICE բորսայում «Brent» տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսի արժեքն աճել է 0,12%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 66,56 դոլարի։ «WTI» տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը նվազել է 2,62%-ով և գտնվում է մեկ բարելի դիմաց 62,77 դոլարի մակարդակում։