ՆԳՆ-ի 22 միլիոնանոց հրատապ գնումը նորաստեղծ ընկերությունից

Ներքին գործերի նախարարությունն օրերս ոչ մրցակցային հրատապ հերթական գնումն է կատարել դեռ մեկ տարին չբոլորած մի ընկերությունից։

Էլեկտրական մեքենաների լիցքավորման ծառայությունների համար ՆԳՆ-ն «Չարջերսիսթեմ» ՍՊԸ- ի հետ ապրիլի 17-ին կնքել է 22 միլիոն դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր։

Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այս ընկերությունը սպասարկելու է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի Պարեկային ծառայության 67 միավոր VOLVO EX40 մակնիշի տրանսպորտային միջոցները, լիցքավորման ծառայության արժեքը 1 կՎտ/ժ-ի համար հաշվարկվել է 95 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

«Չարջերսիսթեմ» ընկերությունը հիմնադրվել է նախորդ տարի սեպտեմբերին։ Ընկերության 100 տոկոս սեփականատերն Անահիտ Վարդանյանն է, որի տան հասցեում էլ հենց գրանցված է ընկերությունը։ Այս ընկերությունը, ըստ էլեկտրոնային գնումների armeps համակարգի, մինչ այս հրատապ գնման պայմանագիրը, որևէ այլ գնում չի կատարել պետական գերատեսչությունների հետ։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930