Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 10 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքում ընթացիկ նորոգման աշխատանքները, ըստ այսօր կնքված և պետգնումների էլեկտրոնային համակարգում տեղ գտած պայմանագրի, կարժենա 27 միլիոն 207 000 դրամ։
Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայության համար Քաղաքաշինության կոմիտեն կատարել է հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում։
Քննչական կոմիտեն օրերս միլիոնավոր դրամների երկու գնում է կատարել առանց մրցույթի և հրատապ: