
Ինչի՞ կրակեր Սերժ Սարգսյանը, որ հետո պատմության անեծքի՞ն արժանանար, քաղաքացիական պատերա՞զմ լիներ. երկու մարդու անկեղծությանը ես հավատում եմ. Սուրեն Սուրենյանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ զրույցում անդրադարձ կատարվեց նաև 2018թ. ապրիլ-մայիսի իշխանափոխության, դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններին:
«2018-ի պսևդոհեղափոխությունը ներքին և արտաքին մի շարք գործոնների համակցություն էր։ ՀՀ 3-րդ նախագահն ու իր թիմը մազոխիստ չէին, որ իրենց դեմ այդքան ժողովուրդ հանեին, դագաղներով ու պսակներով… Ի վերջո, եթե նպատակը լիներ իշխանություն պահելը, կար Մարտի 1-ի օրինակը, որ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջում…
Հիմա որոշ շրջանակներ ասում են՝ թող Սերժ Սարգսյանը կրակեր 2018-ին, մի քանի մարդ էլ թող մեռներ… Ինչի՞ կրակեր Սերժ Սարգսյանը, որ հետո պատմության անեծքի՞ն արժանանար, քաղաքացիական պատերա՞զմ լիներ։ Երկու մարդու անկեղծությանը ես հավատում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի։ Երկուսին էլ հարցրել եմ՝ ինչո՞ւ են հրաժարական տվել, երկուսն էլ ասել են՝ քաղաքացիական պատերազմի վտանգ կար։ Սերժ Սարգսյանին այսօր մեղադրողների զգալի մասը 2018թ․ ապրիլ–մայիսին եղել են հասարակության շարքերում։
Ուղղակի այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին չէին ճանաչում, չգիտեին, որ նրան անուն–ազգանուններ պետք չեն, որ նրան պետք են ուսապարկեր։ Այդ մարդիկ հույս ունեին պաշտոն ստանալ ու տաքուկ տեղավորվել նրա ստվերում…»,- ասաց Սուրեն Սուրենյանց:
Մանրամասները՝ տեսանյութում: