«2018-ի պսևդոհեղափոխությունը ներքին և արտաքին մի շարք գործոնների համակցություն էր։ ՀՀ 3-րդ նախագահն ու իր թիմը մազոխիստ չէին, որ իրենց դեմ այդքան ժողովուրդ հանեին, դագաղներով ու պսակներով… Ի վերջո, եթե նպատակը լիներ իշխանություն պահելը, կար Մարտի 1-ի օրինակը, որ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջում…»։
«Հերքել անհերքելին, մտնել այնպիսի բանավեճի մեջ, որտեղ դու ի սկզբանե պարտված ես, ծիծաղելի է: Նույն ՀՀԿ-ն էլ ընդունել է իր սխալները, ցանկացած մարդ է ընդունել իր սխալները: Բայց հերքել, որ այդ կուսակցությունը՝ իր ներուժով, կադրային բազայով, արտաքին կապերով, մեծ ներուժ ունի, ու ներհայաստանյան պրոցեսներն առանց այդ կուսակցության չեն կարող լինել, կարծում եմ, դա էլ ծիծաղելի է այն մարդկանց առնչությամբ, ովքեր դա հերքում են»։
«Ավելի լայնախոհ լինելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ իրականացված ֆուտբոլային դիվանագիտությունը, որը մինչև հիմա քննադատում են, որոշ ժամանակով հետաձգեց թուրքական էքսպանսիան այս տարածաշրջանում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: