Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ Երևանում անցկացվում է FINTECH360 միջազգային համաժողովը

Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ, ապրիլի 16-19-ը Երևանում անցկացվում է FINTECH360 միջազգային համաժողովը: 300 մասնակից և 40 խոսնակ, չորս օր շարունակ, կքննարկեն ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները: FINTECH360-ին մասնակցում են  ներկայացուցիչներ առաջատար բանկերից և վճարային համակարգերից, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերություններից, ստարտափներից, մասնագիտացված ասոցիացիաներից:

«Մենք ուրախ ենք հրավիրել մեր գործընկերներին՝ մասնակցելու Երևանում կայանալիք համաժողովին: FINTECH360-ը հիանալի հնարավորություն է առաջատար փորձագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման խնդիրները, ինչպես նաև ֆինանսական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը»,- իր խոսքում նշեց  Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն են՝  AI-հավելվածները ֆինանսական ծառայություններում. հնարավորություններ և մարտահրավերներ, բլոկչեյն, կրիպտոարժույթ, DeFi և թվային ակտիվներ. նորարարություններ և փոփոխություններ, միջազգային դրամական փոխանցումների և վճարային համակարգերի զարգացում, ինչպես է աճող հիպերանձնավորումը տրանսֆորմացնում հաճախորդների փորձը, FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում և կապիտալի շուկայում, ապահովագրական շուկայի թվայնացում:

«FINTECH360 համաժողովը հիանալի հարթակ է դառնում ՝ ծանոթանալու նոր լուծումների, որոնք կարող են փոխակերպել ոչ միայն բանկային ոլորտը, այլև մարդկանց առօրյան: Տեխնոլոգիաները և նորարար լուծումները փոխում են դրամական փոխանցումների և վճարումների շուկան՝ օպտիմալացնելով գործընթացները և բարելավելով օգտատերերի հետ փոխազդեցությունը»,- ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

Կարդացեք նաև

Վերջին տարիներին ժամանակակից մարտահրավերները  ցույց են տալիս, որ տեխնոլոգիաների նկատմամբ մեծանում է  հաճախորդների պահանջարկը, պահանջմունքների բազմազանությունը: Բանկային գործընթացների ռոբոտացման, արհեստական ​​ինտելեկտի մասին իր ելույթում Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց՝ արհեստական ինտելեկտի ներդրումն ու կատարելագործումը բանկային ասպարեզի ամենահեռանկարային ուղղություններից է: Այն բանկին հնարավորություն է տալիս կրճատել ծախսերը և մեծացնել շահույթները:

FINTECH360-ի մասնակիցներին սպասվում է ոչ միայն հետաքրքիր գործնական ծրագիր, նրանք նաև կվայելեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք համաժողովին մասնակցությունն իսկապես վառ և հիշարժան կդարձնեն: Ծրագրված է այցելություն գեղատեսիլ Սևանա լիճ և վանք, նավակներով զբոսանք և, իհարկե, հայկական հյուրասիրություն:  FINTECH 360-ի ծրագիրը ներառում է նաև մշակութային միջոցառումներ, ավանդական արհեստների վարպետության դասեր և էքսկուրսիաներ:

Տեսանյութեր

Լրահոս