Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ, ապրիլի 16-19-ը Երևանում անցկացվում է FINTECH360 միջազգային համաժողովը: 300 մասնակից և 40 խոսնակ, չորս օր շարունակ, կքննարկեն ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները: FINTECH360-ին մասնակցում են ներկայացուցիչներ առաջատար բանկերից և վճարային համակարգերից, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերություններից, ստարտափներից, մասնագիտացված ասոցիացիաներից: