44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը, ԱԺ-ում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Քանի որ սեպտեմբերիի 27-ը շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի ԱԺ լիագումար նիստը, ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում ու օրը վերջնական կորոշվի»,- նշեց նա։

ՔՊ-ականը կարծում է, որ շատ կարևոր է, որպեսզի այդ օրերին ներկայացվի զեկույցը։

«Սենսացիաներ ման մի եկեք, ման եկեք հետևանքների վերացման խնդիրների բացահայտում»,- ընդգծեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը կարող է դռնփակ լինել, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որ եզրահանգումներ անեն։

Տեսանյութեր

Լրահոս