Հուսանք՝ Խաղաղության համաձայնագիրը շուտ կստորագրվի, և լարվածությունն այս ռեգիոնում կնվազի. Տանյա Ֆայոն

«Ուրախ եմ, որ այսօր այս տարածաշրջանում Հայաստանը և Ադրբեջանն այսպիսի իրավիճակում են, կարևոր քայլ են կատարել երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար»,- այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ  ասուլիսի ընթացքում ասաց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը:

Նրա գնահատմամբ, սա ընդհանուր տարածաշրջանի համար հանգեցնելու է ոչ միայն դրական զարգացումների, այլ նաև սա շատ յուրահատուկ հնարավորություն է երկու կողմերի համար խաղաղության համաձայնագիր ունենալու համար, որպեսզի երկու կողմերն էլ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը:

«Ես գնահատում եմ մեծ աշխատանքը, որ Հայաստանը կատարում է խաղաղության այս նախաձեռնություններում, քանի որ խաղաղությունն օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար: Մենք քաջալերում և ողջունում ենք նախագծի տեքստի ամփոփման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հաստատման քայլերը: Ինչպես ասացիք, հուսանք, որ ստորագրումը շուտով կլինի, և հուսանք՝ լարվածությունն այդպիսով կնվազի այս տարածաշրջանում»,- ասաց Ֆայոնը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս