Հույս ունենք՝ ՀՀ-ի խաղաղության օրակարգը կսկսի պտուղներ տալ. Միրզոյան

«Մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը»,-այս մասին այսօր Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ այսօր անդրադարձել են տարածաշրջանային հարցերին: «Գլոբալ անորոշությունների և փոփոխվող աշխարհընկալումների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև, միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել, քան երբևէ: Եվ այս առումով ևս Հայաստանի և Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել։

Ես շնորհակալություն եմ հայտնել և բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը և հայտարարությանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ, և, իհարկե, գործընկերոջս ներկայացրել եմ այս գործընթացում առկա վերջին զարգացումները»,-նկատեց Միրզոյանը։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: «Մասնավորապես, խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից։ Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը։

Տիկին Ֆայոն, ես երկար խոսեցի մեր քաղաքական օրակարգի մասին, բայց խոսքս ուզում եմ եզրափակել՝ ընդգծելով այն ամուր կապերը, որոնք գոյություն ունեն իմ և Ձեր միջև անձնապես, պատվիրակություններում մեր գործընկերների և ընդհանրապես տարբեր մայրաքաղաքներում մեր դիվանագիտական ներկայացուցիչների միջև: Ուզում եմ եզրափակել` ընդգծելով այդ անձնական կապերի կարևորությունը: Դրանք իսկապես մեծ դեր են խաղում, և դրանք իսկապես թույլ են տալիս խոսել Հայաստանի և Սլովենիայի ժողովուրդների միջև ամուր բարեկամության մասին։ Ես կարծում եմ, որ սա շատ ամուր հիմք է, որը երաշխավորում է մեր հետագա բարեկամությունը»,-ասաց Միրզոյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։