«Իհարկե, կլինեն գործողություններ. երեկոյան խորհուրդը որոշում կընդունի». Նժդեհ Իսկանդարյան

Մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախահայերի հրավիրած հանրահավաքը, որից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ արցախահայերի հավաքական վերադարձի, իրենց հողում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքն իրացնելու վերաբերյալ։ Հանրահավաքից հետո վրան տեղադրվեց Ազատության հրապարակում՝ սպասելով իշխանութունների արձագանքին։

Երեկ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել էր 3 հոգուց բաղկացած խմբին՝ քննարկելու այդ պահանջները։ Մոտ 2 ժամ տևած քննարկումից հետո արցախցիները դուրս եկան և հայտարարեցին, որ փոխվարչապետի հետ քննարկել են միայն մեկ կետ՝ սոցիալական աջակցության մասին։ Տիգրան Խաչատրյանը նրանց փոխանցել էր, որ «40+10» ծրագրին վերադարձ չի լինելու, ինչից հետո արցախահայերը հայտարարեցին, որ իրենց ակցիաները շարունակվելու են:

168.am-ի հետ «Արցախի երիտասարդական թև» ՀԿ նախագահ Նժդեհ Իսկանդարյանը փոխանցեց, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նիստը, որից հետո էլ կհայտարարեն հետագա քայլերի մասին։

«Խորհուրդը որոշում կընդունի և որոշման մասին պաշտոնապես կհայտարարենք։ Այս պահին դեռևս որևէ բան չենք նախատեսել, իհարկե, կլինեն գործողություններ, բայց ոչ այսօր»,- նշեց Նժդեհ Իսկանդարյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930