ՀՅԴ Բյուրոյի անդամները Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ քննարկել են բռնի տեղահանվածների հիմնախնդիրները

Այսօր՝ մարտի 10-ին, ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամները՝ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն և հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՅԴ-ից։

«Հանդիպմանը քննարկվել են բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ հատկապես պատմական հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող քայլերը:

Կարևորվել է ՀՀ-ում արցախցիների արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծումը՝ թե իրավական և թե սոցիալ-հոգեբանական ոլորտներում:

Զրուցակիցներն ընդգծել են Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գոյության ու գործունեության կարևորությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և վերականգնման գործում»,- նշված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31